Առողջապահության լրատու 3-4.2013
Քրոնիկական կոլիտ
Քրոնիկական կոլիտն աղիներում բորբոքային ախտընթաց է, որի դեպքում խանգարվում է հաստ աղու նորմալ գործառույթը, մարդուն անհանգստացնում են որովայնային ցավերն ու աղիների խանգարումը:
Կոլիտի առաջացման պատճառները տարբեր են. սննդակարգի խանգարում, ալկոհոլի չարաշահում, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, որոնց դեպքում մարսողական ֆերմենտների անբավարարություն է զարգանում: Աղիների բորբոքային ախտընթաց կարող է հրահրել նաև թունավորումը, ինֆեկցիոն հիվանդությունները, հակաբիոտիկների անվերահսկելի ընդունումը, որոնք խախտում են աղիների նորմալ ֆլորան:
Անբարենպաստ գործոնների ազդեցությամբ աղիներում տեղի է ունենում սննդի մարսողության և սննդարար նյութերի յուրացման խանգարում, զարգանում է դիսբակտերիոզ, վատանում է մոտորիկան: Այս բոլոր երևույթները ժամանակի հետ քրոնիկական բնույթ են ձեռք բերում: Չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ և ամեն տեսակի դեղամիջոց ընդունել, քանի որ միայն բժիշկը կարող է պարզել հիվանդության զարգացման ճիշտ պատճառները և համապատասխան բուժում նշանակել:
Մարդն ինքն իրեն կարող է օգնել պահպանելով որոշակի սննդակարգ. երբեմն դրա օգնությամբ հնարավոր է լինում լավացնել վիճակը և վերացնել կոլիտի ցավային դրսևորւմները:
Հիվանդության սրացման ժամանակ անհրաժեշտ է անցնել, այսպես կոչված, կոտորակային սննդակարգի, որի դեպքում սնունդն ընդունում են օրական 5-6 անգամ, փոքր չափաբաժիններով: Սննդամթերքը պետք է լինի տրորված, առանց կոպիտ սննդաթելիկների, հարկ է բացառել թխվածքը, տապակած, կծու, աղի, ապխտած մթերքը: Բացառվում է սև հացը, կաթը, ալկոհոլը, պահածոյացված մթերքը, գազավորված ըմպելիքը: Հիվանդության սրացման ժամանակ անհրաժեշտ է սահմանափակել սննդի մեջ հում մրգերն ու բանջարեղենը, ընդեղենը, կաղամբը, քանի որ այս սննդամթերքն ավելացնում է գազագոյացումը: Այս դեպքում պետք է օգտագործել շոգեխաշած միս ու ձուկ, ջրով եփած շիլաներ:
Վիճակը կարգավորվելուց հետո արդեն կարելի է ճաշատեսակը ընդլայնել, ներառելով կաթնամթերք, տապակած ու խաշած բանջարեղեն: Փորկապության դեպքում օգտակար են թարմ միրգն ու բանջերեղենը, մրգերի չրերը, խոշոր աղացվածքի ալյուրից հացը, բուսական յուղը:
Անհրաժեշտ է իմանալ, որի աղիների քրոնիկական հիվանդությունն ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել: Կանխարգելումը, որքան էլ սովորական հնչի, ստամոքս-աղիքային հիվանդությունների բուժումն է, հարկ է ճիշտ սնվել, ալկոհոլային խմիչքը սահմանափակել:
Ստամոքս-աղիքային հիվանդությունների բուժման համար առաջարկվում է մի քանի ժողովրդական բաղադրատոմս:
- Վերցնել 2 ճաշի գդակ երիցուկ, 2 թեյի գդալ դաղձ, 1 թեյի գդալ ֆենխել, 1 թեյի գդալ կատվախոտ, խառնել: Այս հավաքածուից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել կես ժամ թրմվի և խմել օրական 3 անգամ, 1/3բաժակ, ուտելուց առաջ:
- Վերցնել 2 -ական ճաշի գդալ եզան լեզու, երիցուկ, դաղձ, ավելացնել 1 ճաշի գդալ սրոհունդ: Հավաքածուից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել թրմվի, քամել և խմել տաք վիճակում ուտելուց 20 րոպե առաջ, 1/4բաժակ: Իսկ սուր գաստրիտի դեպքում կարելի է խմել 2 ժամը մեկ, մինչև ստամոքսի ցավերը հանդարտվեն:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...
Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...
Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու...
Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...
Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...
Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...
Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր...
Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...
Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ...
Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ...
Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...
Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...
Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն